Հայաստանը և Ադրբեջանը մեծ ու կարևոր քայլ են արել. Արթուր Հովհաննիսյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ խորհրդաժողովի տարեկան 32-րդ նստաշրջանում:
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի համար: Ակնհայտ է, որ ծավալուն աշխատանք է կատարվել: Վիեննայում մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանը և Ադրբեջանը մեծ ու կարևոր քայլ են արել խաղաղություն հաստատելու համար:
Համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը: Այս իրավիճակում չկա անհրաժեշտություն ծանրաբեռնելու առանց այդ էլ բարդ քննարկումները:
Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների: Հայաստանի ղեկավարը ոչ մեկ անգամ հրապարակային հայտնել է իր պատրաստակամության մասին:
Փաստաթղթի ստորագրումը կնշանակի միջպետական հարաբերությունների հաստատում, ինչն իր հերթին հնարավորություն կտա առավել դրական մթնոլորտում քննարկելու տարաբնույթ հարցեր: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի ժողովուրդները շատ են տառապել, և այժմ մենք հնարավորություն ունենք դադարեցնելու հակամարտությունների և մեր երկրների բնակիչների տառապանքների շղթան:
Խաղաղությունն անհրաժեշտություն է մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության համար, և մենք տեսնում ենք այդ հնարավորությունն առավել քան երբևէ»:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ. Փաշինյան
Մի շարք օգտատերերի գրառումներից տպավորությունս հետեւյալն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Փաշինյանի հետ հեռախոսարույցից հետո Մակրոնը գրառում է կատարել
Ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակ...
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...