
Ադրբեջանի ԱԳՆ․ Հայաստանում այդ ուժերի ակտիվացումը ՌԴ-ի սցենարի մի մասն է

Եկատերինբուրգում տեղի ունեցածը, որի արդյունքում երկու ադրբեջանցի զոհվեց, ոչ միայն հանցագործություն է, այլև համակարգային խտրականության, իսլամաֆոբիայի և էթնիկ բռնության հստակ օրինակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանցի պատգամավոր Ֆաթմա Յըլդըրըմը։
Պատգամավորը նշել է, որ այս ողբերգությունը մեր ազգային ինքնության վրա ակնհայտ հարձակում է, ադրբեջանցիների դեմ կատարված նպատակային հանցագործություն։
«Միջադեպի մանրամասները ցույց են տալիս, որ այս հանցագործությունը պատվիրված բնույթ է կրում: Մեր հայրենակիցների նկատմամբ խոշտանգումները, իրավական խախտումները և լրատվամիջոցներում իրականացվող արշավը հաստատում են դա: Այսօր Ռուսաստանը ոչ ռուսների, մասնավորապես մուսուլմանների նկատմամբ վարում է շովինիզմի և անհանդուրժողականության վրա հիմնված քաղաքականություն: Պատերազմական ռեսուրսների բացակայության ֆոնին, ադրբեջանցի միգրանտների դեմ գործարկվում են կեղծ մեղադրանքներ, ճնշումներ և շանտաժի մեխանիզմներ: Սա վարքագիծ է, որը չի տեղավորվում հումանիզմի սկզբունքների մեջ»,- նշել է պատգամավորը:
Ֆաթմա Յըլդըրըմը նշել է, որ Ադրբեջանը բացահայտորեն արտահայտում է իր դիրքորոշումը տեղի ունեցողի վերաբերյալ։
«Որովհետև տեղի ունեցողը միայն իրավական հարց չէ։ Սա ազգային արժանապատվություն է, պետական և քաղաքացիական համերաշխություն։ Ժողովրդի կամքը և նրանց ընտրած առաջնորդը կանգնած են մեր թիկունքում։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, գտնվում է այս պետության պաշտպանության ներքո։ Սա միայն հայտարարություն չէ, այլ պետական երաշխիք։ Եկատերինբուրգում կյանքը կորցրած մեր հայրենակիցները նույնպես այս պաշտպանության կրողներն էին»,- ասել է նա։
Պատգամավորը ընդգծել, որ Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված կիբերհարձակումները, մեր պատգամավորների մուտքի արգելքը, միգրանտների նկատմամբ կիրառվող ճնշումները, ինչպես նաև իսլամաֆոբիկ հռետորաբանության աճը մտահոգիչ միտում ունեն։
«Սոլովյովի նման գործիչների ելույթները Կրեմլի թշնամական քաղաքականության դրսևորում են լրատվամիջոցներում: Ռուսաստանը փորձում է թաքցնել իր ներքին ճգնաժամերը՝ փնտրելով «արտաքին թշնամի»: Ցավոք, այս գործընթացի հաջորդ թիրախը կարող է լինել Հարավային Կովկասը: Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացումը նույնպես այս սցենարի մի մասն է: Ադրբեջանը ուժեղ պետություն է, որը կանխում է այդ փորձերը և երաշխավորում խաղաղություն և կայունություն: Այսօր նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի բոլոր ադրբեջանցիների առաջնորդն է: Նրա քաղաքական վճռականությունը մեզ միավորում է ազգային շահերի շուրջ: Մեր պետությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու համար»,- հավելել է պատգամավորը: