
Եվրոպական 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ

Որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40°C-ը, և իշխանությունները կոչ են անում զգույշ լինել, քանի որ չորային պայմանները, ուժեղ քամին և տապը կարող են անտառային հրդեհներ առաջացնել։ Աս մասին հայտնում է Euronews-ը։
Մի քանի իտալական շրջաններ դիտարկում են որոշ աշխատանքների արգելման հնարավորությունը օրվա ամենաշոգ ժամերին՝ ուժեղ շոգի պատճառով։ 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։
Լացիոն, Տոսկանան, Կալաբրիան, Ապուլիան և Ումբրիան այն շրջաններից են, որոնք պատրաստվում են կիրառել այդ միջոցը՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ֆոնին։ Իտալիայի առողջապահության նախարարությունը 27 դիտարկվող քաղաքներից 17-ին՝ այդ թվում Հռոմը, Միլանը և Նեապոլը, դասել է ամենաբարձր՝ ջերմային տագնապի մակարդակին։
Ինչ վերաբերում է Եվրոպայի մնացած հատվածներին, Իսպանիայի AEMET ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ այս հունիսը կարող է դառնալ ամենաշոգը դիտարկումների պատմության մեջ. Սևիլիայում և այլ հարավային քաղաքներում ջերմաստիճանը հասել է +42°C։ Առողջապահական մարմինները խորհուրդ են տալիս խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և խստորեն պահպանել ջրի ռեժիմը, հատկապես վտանգի ենթակա խմբերի՝ տարեցների և փոքր երեխաների դեպքում։
Մասնագետները շոգային ալիքների հաճախության և ինտենսիվության աճը Հարավային Եվրոպայում կապում են կլիմայի փոփոխության հետ։ Բարձր ջերմաստիճաններ են արձանագրվել նաև Հունաստանում և Պորտուգալիայում, որտեղ ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները տառապում են եղանակային պայմաններից։