
Մենք ապացույցներ ունենք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կան ապացույցներ Իրանի միջուկային օբյեկտների «լիակատար ոչնչացման» մասին, որոնք հարվածների են ենթարկվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Նրանք ցանկանում են հանդիպել, ինչպես գիտեք, նրանց օբյեկտները ոչնչացվել են, շատ վնասակար միջուկային օբյեկտներ: Հիմա դա ապացուցված է», - նշել է Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ Իրանին տարիներ կպահանջվեն իր միջուկային ծրագիրը վերսկսելու համար վերջին ամերիկյան հարվածներից հետո։
«Ես սա ասում եմ՝ որպես քաղաքացի. նրանց չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել, և դա էլ տեղի ունեցավ։ Նրանք ոչնչացվեցին։ Տարիներ կանցնեն, մինչև նրանք կարողանան կրկին սկսել իրենց միջուկային ծրագիրը», - հավելել է նա:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի հետ ապագա բանակցություններում Վաշինգտոնը կարող է պահանջել, որ Թեհրանը ոչ միայն լիովին դադարեցնի ուրանի արտադրությունը, այլև հանձնի այդ նյութի իր բոլոր առկա պաշարները։
«Դեռ վաղ է մանրամասների մասին խոսել, բայց մենք կարող ենք պահանջել նման բան», - ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ Վաշինգտոնը մշտապես ձգտել է լիովին վերացնել Թեհրանի միջուկային զենք ստեղծելու ներուժը։