Ձայնագրությունները իրական են․ Բագրատ Սրբազանը խոստովանել է․ Փաստաբան
«Բագրատ Սրբազանը դատարանում խոստովանել է, որ ձայնագրությունները իրական են և ոչ մի արհեստական բանականության գործիք չի օգտագործվել»,- Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Ես կխնդրեմ կապվեք իր հետ և հարցրեք՝ արդյո՞ք դատարանի դահլիճում էլ են իրենք համապատասխան ձայնագրող սարք դրել, թե քննիչն է զանգում իրեն ներկայացնում ամեն ինչ։
Այս ֆարսին արդեն ցանկություն չունեմ պատասխանելու։ Պա՞րզ է, չէ՝ ինչ է կատարվում։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս ամենի նպատակն էր թուլացնել այն ուժերին, որոնք կարող են ընդվզել, երբ որ եկեղեցու վրա լուրջ հարձակում լինի։ Այսօրվա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գրառումներից արդեն պարզ է նպատակը, որը մենք ի սկզբանե կռահում էինք, բայց այսօր արդեն հաստատվեց:
Այն շրջանակներերը, որոնք կարող էին դիմադրություն ցույց տալ ապօրինի և ազգակործան գործողություններին, բոլորին փորձում են մեկուսացնել և վիճակ ստեղծել, որ որևէ մեկը չկարողանա փողոց դուրս գալ ընդվզելու, երբ որ հերթական աբսուրդ քայլն է իրականացվում»,–ասել է նա։