Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։


Զրույցը շուրջ մեկ ժամ է տևել։ Տեր–Պետրոսյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարտության մարմնավորում է. նա հաստատաբար պարտվելու է Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։


«Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է.


«Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի»,– գրել է Մուսինյանը ֆեյսբուքյան էջում: