
Ողջունում եմ Իրանի հետ կապված հայտարարությունները. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն

Ողջունում եմ Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնագրի բանալին է: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ընդգծել է, որ այդ քայլը կարող է հանգեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վաղեմի վեճի դիվանագիտական լուծմանը, և առաջարկել է հանդիպել մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ ի տարբերություն Իրանի, Իսրայելն ընդհանրապես ՄԱԳԱՏԷ-ի անդամ չէ՝ Կուբայի և Հյուսիսային Կորեայի հետ միասին։ Բացի այդ, Իսրայելը, Հյուսիսային Կորեայի, Հնդկաստանի և Պակիստանի հետ միասին, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ստորագրող երկիր չէ, և հենց վերը նշված պատճառներով է, որ ՄԱԳԱՏԷ-ն հնարավորություն չունի ստուգել Իսրայելի միջուկային օբյեկտները: