
Զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան․ Մար Էլիաս եկեղեցում հարձակման հետևանքները

Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում հունիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։
Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը խստորեն դատապարտել է Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կիրակնօրյա աղոթքի ժամանակ բազմաթիվ կյանքեր է խլել, տասնյակ մարդկանց վիրավորման պատճառ դարձել։
«Այս նողկալի հարձակումը, որն ուղղված էր հավատացյալների դեմ, կրկին բացահայտում է ահաբեկչության մութ դեմքը, որը չի տարբերում ո՛չ համայնք, ոչ՛ էլ եկեղեցի և ձգտում է ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել դարեր շարունակ սիրիացիներին բնորոշող խաղաղ գոյակցության ոգին», - նշվել է հայտարարության մեջ։
արձակումը տեղի է ունեցել եկեղեցում երեկոյան պատարագի ժամանակ։ Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 22-ին մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, ևս 59 մարդ վիրավորվել է։ Հ
Հիշեցնենք՝ հուսիսի 22-ին Սիրիայի մայրաքաղաքի Մար Էլիաս եկեղեցու մոտ աղոթքի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել: