Պայթունի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վիրահատվել է. Կարեն Տոնոյան
«Առավոտյան ստացանք լուրը, անմիջապես պատրաստ ենք եղել, «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել երեք քաղաքացի»,- այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանի Բաժանմունքի վարիչ Կարեն Տոնոյանը՝ անդրադառնալով Ճամբարակում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունին։
«Առաջին պացիենտը, որ տեղափոխվել է, վիճակը գնահատվել է ծանր, անկայուն, անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Այս պահին վիրահատությունն ավարտվել է, վիճակը համեմատաբար կայուն է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Մյուս երկու պացիենտները տեղափոխվել են հիվանդանոցի ընդունարան, որտեղ հետազոտվելուց հետո նրանց վիճակը ևս գնահատվել է ծանր, տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք հետագա հսկողության։
Այսօր նրանք կանցկացնեն վերակենդանացման բաժանմունքում, վիճակներից կախված արդեն համապատասխան հետագայում պլանային կարգով հետազոտությունները, միջամտությունները կարվեն»,–ասել է Տոնոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ճամբարակի պայթյունի հետևանքով երկու տղամարդ անհետ կորած են. մարզպետ
«Երկու տղամարդ անհետ կորած են: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը...
Պայթյունից տուժածները առանց կեցավայրի չեն մնա. ՏԿԵ նախարար
«Այս պահին պայթյունի հետևաքնով 4 զոհ կա, ևս մեկը որոնվում է։ 12 վիրավորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածների...
Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած. ԱՆ
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այդ մասին հայտնում...
Հնչել են կրակոցներ. բերման է ենթարկվել նաև Արզնիի համայնքապետը. ՔԿ
Կոտայքում վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասված...