Թե՛ ամուսնացյալ, թե կուսակրոն հոգևորականները համախմբված են․ Տեր Եսայի
Այս շաբաթը հագեցված էր տոներով, որոնք ներկայացնում են այն իրողությունը՝ պատմական ու հոգևոր խորհուրդներով, որոնք տեղի են ունեցել Արարատյան դաշտում, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Անդրադառնալով եկեղեցու նկատմամաբ ոտնձգություններին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ դժվար է մեկ բառով ասել, թե դրանով ինչ խնդիր են փորձում լուծել. «Թե՛ ամուսնացյալ, թե կուսակրոն հոգևորականները համախմբված են, միաբան և էժանագին մանիպոիլյացիաները չեն աշխատելու երբևէ։Վերջին ամիսներին տեղի ունեցողը բոլորիս աչքի առջև է և Մայր Աթոռը տարբեր առիթներով իր դիրքորոշումն արտահայտել է: Պարզապես պետք է ասել՝ ցավալի է, որ հայ իրականության մեջ կարող են այսպիսի դրսևորումներ տեղի ունենալ: Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ ամուր կանգնած է եղել և դա վկայությունն է մեր հաղթական ոգու ամրության, ամուր դավանանքի: Այս փորձություններն էլ կանցնենք»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...