Հիմա այդ պրոցեսի մեջ ենք գտնվում. Արթուր Հովհաննիսյան

«Սամվել Կարապետյանը սպառնաց, և նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան»,- այսօր Աժ–ում լրագրողների հետ ճեպազույցում հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան արդարադատության մասին» առկա այն տեսակետին, թե Փաշինյանը «Ֆեյսբուքում» սպառնաց, ինչից հետո Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։



Այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանը բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։


 

«Երբ այլ երկրում կենսական շահեր ունեցող մարդը գալիս է, և տվայլ քաղաքական իրավիճակում հայտարարություն է անում, օգտագործելով «խմբակ» և տարբեր այլ արտահայտություններ` ասելով, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան և քաղաքական գործիքակազմը չաշխատի, մենք մեր ձևերով կփորձենք հարցեր լուծել։ Այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանը բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ»,-ասել է ԱրթուրՀովհաննիսյանը` հավելելով, որ Կարապետյանը սպառնացել է պետությանը, ինչին, ըստ Հովհաննիսյնաի պետք է տրվի և՛ քաղաքական, և՛ քրեաիրավական գնահատական։


«Եվ, այո, ինչպես իրավացիորեն ասել է պարոն վարչապետը. «պետության համը պետք է մնա նրանց բերանում»։ Եվ հիմա այդ պրոցեսի մեջ եք մենք գտնվում»,– հայտարարել է ՔՊ քարտուղարը։