Գյումրիի ոստիկաններից մեկը մեղադրվում է քաղաքացիներին խոշտանգելու համար
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է նախաքննությունը Գյումրիում ծառայություն իրականացրած ոստիկան Ս.Խ.-ի վերաբերյալ քրեական վարույթով։
Ըստ ՔԿ-ի՝ ոստիկանության ծառայողը, տեղեկանալով, որ մի քաղաքացի սպառնացել և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել հարևանուհուն, նրան տարել է ոստիկանության բաժին և այնտեղ ծեծի ենթարկել՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին։ Քննության տվյալներով՝ նա ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք է պատճառել քաղաքացուն։
Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև երկրորդ դեպքը, ըստ որի՝ նույն ծառայողը հայհոյանքի համար մեկ այլ քաղաքացու նույնպես տարել է ոստիկանության բաժին և խոշտանգել։
Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշտանգման հոդվածով՝ երկու դրվագով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետներ...
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի
BBC-ի փոխանցմամբ՝ Վենեսուելան ցնցած աղետից ավելի քան մեկ օր անց փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները փլատա...
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիսում՝ Իվատե պրեֆեկտուրայի ափերի մոտ, հունիսի 25-ի առավոտյան 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի...
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Auroranews-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստա...