Կառավարությունում քննարկվել է Երևանի «Կոնդ» թաղամասի վերակառուցման հայեցակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երևանի «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է նախագծի հիմնական ուղղությունները՝ նշելով, որ այն հիմնված է Կոնդի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա։
Նախատեսվում է պահպանել և վերականգնել պատմամշակութային ժառանգությունը, բարելավել ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքները, բարձրացնել ներդրումային գրավչությունն ու խթանել զբոսաշրջությունը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերակառուցման համար անհրաժեշտ քաղաքաշինական կարգավորումներին, այդ թվում՝ կառուցապատման չափորոշիչներին, փողոցային ցանցի արդիականացմանը, լուսավորության և թաղամասի մուտքերի բարեկարգմանը։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր՝ համադրելով քաղաքաշինական, սոցիալական և տնտեսական գործոնները։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...