Հայտնի է Ռուսաստանին օգնելու մեջ կասկածվող լատվիացի նախկին պատգամավորի «ճակատագիրը»
Ռուսաստանին օգնելու մեջ կասկածվող լատվիացի նախկին պատգամավորը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Ալեքսեյ Ռոսլիկովն ինքը հայտնել է այս մասին իր Telegram ալիքում: Նրա խոսքով՝ խուզարկվել է իր և ծնողների տունը:
Նա մեկնաբանել է իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ Ռուսաստանի հետ «համագործակցության ոչ մի նշան» չկա, և իշխանությունները Սեյմայում նրա վերջին ելույթը համարել են էթնիկ ատելության հրահրում:
Հիշեցնենք՝ Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է խորհրդարանի նախկին անդամի՝ Ռուսաստանին օգնելու կասկածանքով:
Անցյալ երկուշաբթի նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ Ռուսաստանին Լատվիայի դեմ գործողություններում օգնելու և ազգային թշնամանք ու ատելություն հրահրելու կասկածանքով։
Հունիսի 5-ին Սեյմի խորհրդարանի նիստում «Ռուսիֆիկացիայի հետևանքների վերացման մասին» հռչակագրի քննարկման ժամանակ հուզիչ, բարձր ձայնով ելույթ ունենալով՝ Ռոսլիկովն ռուսերենով ասել է. «Մենք ավելի շատ ենք, և ռուսերենը մեր լեզուն է»։
Դրանից հետո նա ձեռքով կոպիտ ժեստ է արել, որից հետո նրան հեռացրել են նիստից և դուրս շպրտել դահլիճից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Նկատողություն՝ ԱԺ երկու պատգամավորի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել ՔՊ խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանի...
Ալիևը նոր կոչ ունի հայերին
Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը»,- ասել է Աբրբեջանի նախագահ Իլ...
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ. մանրամասներ
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և ա...