
Հարձակում Մինեսոտայի դեմոկրատ երկու օրենսդիրների վրա

Մինեսոտայի ականավոր երկու դեմոկրատ քաղաքական գործիչներ՝ սենատոր Ջոն Հոֆմանը և Մելիսա Հորթմանը, վիրավորվել են իրենց տների վրա կատարված հրազենային հարձակման հետևանքով։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակումները տեղի են ունեցել տարբեր թաղամասերում՝ մոտ մեկ ժամվա տարբերությամբ։ Ենթադրյալ հանցագործը կրել է ոստիկանական համազգեստ և զրահաբաճկոն ու ներկայանալ է որպես իրավապահ մարմինների աշխատակից։
Իշխանությունները միջադեպերը դիտարկում են որպես թիրախային հարձակումներ։
Բոլոր տուժածները գտնվում են ծանր, բայց կայուն վիճակում։ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը արտակարգ դրություն է հայտարարել:
Միջադեպը մեծ արձագանք է գտել ամբողջ երկրում և սրել մտահոգությունները Միացյալ Նահանգներում քաղաքական դրդապատճառներով բռնության դեպքերի աճի վերաբերյալ։