Ենթադրաբար ուկրաինական կամիկաձե-դրոն է հայտնաբերվել Ստամբուլում
Ենթադրաբար ուկրաինական կամիկաձե-դրոն է հայտնաբերվել Ստամբուլի Շիլե արվարձանի լողափին։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
Պարբերականի տվյալներով` Սև ծովի Ուզունկում լողափում հանգստացող քաղաքացիները ԱԹՍ հիշեցնող օբյեկտ են տեսել, խուճապի են մատնվել և դիմել են արտակարգ ծառայություններին:
Դեպքի վայր ժամանած սակրավորները շրջափակել են լողափի մի մասը։
«Դեռևս հստակ չի պարզվել, թե որտեղից է ժամանել օբյեկտը, բայց այն նման է ուկրաինական կամիկաձե- դրոններին և, ըստ ամենայնի, լցված է պայթուցիկներով։ Սակրավորները կուսումնասիրեն այն»,-հայտնել է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հարվածել է Իրանին
Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հա...
Իրանն անցավ հարձակման. 100-ից ավել հրթիռներ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իրանը Իսֆահանի և Շիրազի դիրքերից Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 150 բալիստիկ հրթիռ։ Հրթիռների մեծ մասը մոտենու...
Ինչպես է Իսրայելը հարվածում իրանական միջուկային օբյեկտին
Իրանական Նաթանզում հրթիռի հարվածելու պահը միջուկային օբյեկտին: Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում մի քանի պայթյուն...
Իրանը հարվածել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին. IRNA
Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։ Այս մասին հայտնո...