Ալեն Սիմոնյանը համաձայնություն տվեց Գլխավոր դատախազի միջնորդագրին
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Այս մասին Auroranews-ը տեղեկացավ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանից։ Նշենք, որ հարցը կներառվի առաջիկա քառօրյա նիստում։
Նշենք նաև ArmLur.am-ը տեղեկություններով, դատախազը Խորհրդարան է ներկայացրել 68 էջանոց մեղադրանք, որ վերաբերում է Բնապահպանության նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին։
Ըստ մեղադրանքի՝ Արծիկ Մինասյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը որպես նախարար և թույլ է տվել՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար առանձնատուն կառուցվի Սևանա լճի ափին Դրախտիկ գյուղում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան կողքին։
Հավելենք՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով խորհրդարանին, թույլ տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...