Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հայտարարել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Ես, անկեղծ ասած, զարմացած էի։ Քանզի մենք այդպիսի կարողություններ չունենք` 40 հազար ուսանող ընդունել։ Հենց այդ պատճառով էլ չափազանց կարևոր է ունենալ այդ կարողությունը, երբ խոսքը նման խոշոր երկրի հետ համագործակցության մասին է», - նշել է Արշակյանը։
Նա հավելել է, որ կրթական ներուժի ընդլայնումը կապված է Հայաստանում «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախագծի հետ։
«Արդեն 3 հազար ուսանող Հնդկաստանից Հայաստանում սովորում է։ Նրանք կարող են լինել 30 հազար, 60 հազար, եթե այդ կարողությունն ունենանք։ Նրանք ցանկանում են կրթվել Հայաստանում», - ընդգծել է ԱԺ փոխխոսնակը։
Պատգամավորը հավելել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը զարգացնում են համագործակցությունը նաև այլ ոլորտներում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։
Ըստ նախագծի` ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Առաջին փուլում երկաթուղային կայարանից բացի կնախագծվի ակադեմիական քաղաքի մարզադաշտն ու բազմաֆունկցիոնալ համերգասրահը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն...