Պատահարներ
Հրդեհ՝ բեռնատար ավտոմեքենայում․ կան տուժածներ
Հունիսի 6-ին, ժամը 16։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:21-ին, մարվել՝ 16:26-ին: Մասամբ այրվել է բեռնատարի շարժիչի հատվածը: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել
Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու ծնողներին. նրանք ծանր վիճակում են
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Նոր սպառնալիք մարդկանց առողջության համար․ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները
4.0