ԱԱԾ-ն՝ Ադրբեջանական կողմում հայտնված Սյունիքի երկու անչափահաս բնակիչների գտնվելու լուրերի մասին
ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։
«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- հայտնում են ԱԱԾ-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
Գերատեսչության փոխանցմամբ՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
ԱԱԾ-ն նշել էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել. զինծառայող է մահացել
Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մար...
Ուժգին հրդեհ՝ Երևանում
Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փո...
Թուրքիայում հարյուրավոր զբոսաշրջիկներ են տուժել
Թուրքիայում հանցավոր խմբավորման գործողություններից առնվազն 268 զբոսաշրջիկ է տուժել։ Այս մասին հայտնում է թուրքական Ege t...
Ադրբեջանական կողմում հայտնված Սյունիքի երկու անչափահաս բնակիչները գտնվել են
Ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաները գտնվել են և այժմ Տեղ գյուղում են, տեղեկությունը Sputnik Արմենիային ...