Ուժգին հրդեհ՝ Երևանում
Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի կիսակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների այրվում են փայտե կաղապարներ։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալություն «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են․«Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնար...
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանու...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում. կա զոհ և տուժածներ
Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:...
Ուժգին երկրաշարժ` Հունաստանում
6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում՝ Թուրքիայի ափերի մոտ, հայտնում է Եվրոպական-Մ...