Պատահարներ
Հրդեհի տարածումը կանխվել է. ՆԳՆ
Ofelya
Հունիսի 3-ին, ժամը 16:48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական փողոցում տուն է այրվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։
Հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են Արտաշատյան փողոցում գտնվող դեղատան տանիքը (մոտ 45 քմ), հարակից հասցեում գտնվող շինության տանիքը (մոտ 40 քմ) և կուտակած փայտ (մոտ 60-70 հատ)։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0