ՌԴ-ն Ուկրաինային երկու տարբերակ է առաջարկել. հրապարակվել է հուշագրի տեքստը
Ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագիրը հրադադարի 2 տարբերակ է պարունակում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Առաջինը ենթադրում է Ուկրաինայի կողմից գրավված ռուսական տարածքներից ուժերի դուրսբերում, այդ թվում` ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
Երկրորդը փաթեթային առաջարկ է․ այն վերաբերում է զորքերի վերատեղակայման արգելքին, զորահավաքի և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս տարբերակով նախատեսվում է նաև զորացրում սկսել, բացառել երրորդ երկրների ռազմական ներկայությունը, վերացնել Ուկրաինայում հայտարարված ռազմական դրությունը։
Փաստաթղթի հիմնական կետերն են․
Ուկրաինայի չեզոքություն, ռազմական միություններին չանդամակցել։
Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ, զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանում:
Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում։
Ղրիմի, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու միջազգային իրավական ճանաչում։
Մարտական գործողությունների հետևանքով կրած վնասների առնչությամբ փոխադարձ պահանջներից հրաժարում։
Ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների ապահովում, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեության սահմանափակումների վերացում, նացիզմի հերոսացման արգելք:
Հավելենք՝ Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Թրամփի նամակը Ալիևին
«Կասպյան նավթի և գազի ցուցահանդես 2025»-ի բացման ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայեթ Թալկին կարդաց նախագա...
«Ակնհայտ դավաճանություն». Թուրքիայի կտրուկ արձագանքը Ուկրաինային
Ուկրաինան դավաճանել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հասնելու Թուրքիայի ջանքերին՝ Ստամբուլում կայանալիք բանակցությունն...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...