Մեր տների վրա կրակում են․ էսկալացիայի վտանգ կա․ Հովհաննիսյան
Մենք չենք կարող էսկալացիայի վտանգ չտեսնել, երբ կրակում են մեր տների վրա, մենք հո լուսնի վրա չենք ապրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Մեր տների վրա կրակում են, պարզ է, որ կա էսկալացիայի վտանգ, բայց մենք ամեն բան անելու ենք, որ էսկալացիայի վտանգը հավասարեցվի զրոյի ու կնքվի խաղաղության պայմանագիր»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը չի տրվելու սադրանքներին, չի շեղվելու խաղաղության օրակարգից։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Սահմանազատման գործընթացը շարունակվելու է․ փոխվարչապետ
Սահմանազատմամբ մենք նույնպես ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը: Այս մասի...
Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են. Փաշինյան
Հայաստանն Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացնում խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամ...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...