Սահմանազատման գործընթացը շարունակվելու է․ փոխվարչապետ
Սահմանազատմամբ մենք նույնպես ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ կանոնակարգի համապատասխան կիրականացվի և կանոնակարգը, քանի որ ամբողջությամբ նկարագրվել է գործընթացը, չեմ կարծում, որ վտանգներ կան»,- ասել է նա:
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք։ Այս մասին ևս ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխվարչապետն ասաց.
«Ձեզ հայտնելու նորություններ չունեմ այդ մասով, ինչ-որ աշխատանքներ ընթանում են։ Գործընթացը փակուղային չեմ համարում, ունենք իրավական լիարժեք բազա՝ երկու երկրների կողմից հաստատված և ներպետական ընթացակարգեր անցած։ Դա շատ կարևոր է աշխատանքները շարունակելու համար»։
Հավելենք՝ Մհեր Գրիգորյանը սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահն է:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են. Փաշինյան
Հայաստանն Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացնում խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամ...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու կամ վախեցնելու․ Մելքոնյան
Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու, որ հանկարծ մտքներովդ չանցնի, որ Եվրոպայի մասին մտածեք։ Այս մասին NEWS....