Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու կամ վախեցնելու․ Մելքոնյան
Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու, որ հանկարծ մտքներովդ չանցնի, որ Եվրոպայի մասին մտածեք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Հիմնական խնդիրը սա էր, որ ինքը մեզ զգուշացնում էր, կարելի է ասել նաև վախեցնում էր, որ Եվրոպայի դռները ձեր դիմաց փակ է»,- նշել է պատգամավորը։
Դիտարկմանը, որ արդյոք դրանով Հայաստանը նոր թշնամի ձեռք չի բերում, հանձինս Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանել է։
«Նախ մենք թշնամի չենք ձեռք բերում, մենք Ռուսաստանի հետ դարավոր բարեկամներ էինք ու դարերով մեր տարածքները իրենց ձեռքով նվեր է տրվել հարևան պետություններին և մենք համբերատար կուլ ենք տվել այս ամեն ինչը։ Իրենք մեր տարածքները նվեր են տվել Թուրքիային, վերջին նվերը 2020 թվականին էր, երբ արդեն Արցախը տվեցին Ադրբեջանին»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Բազմաթիվ նախկին պաշտոնյաներ փողեր են կերել ու հիմա փախած են․ Արթուր Հովհաննիսյան
ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կան, նախկին պաշտոնյաներ, ովքեր փողեր են կերել ու փախած են։ Այս մասին Ազգային ժողովում հայտ...
Սահմանազատման գործընթացը շարունակվելու է․ փոխվարչապետ
Սահմանազատմամբ մենք նույնպես ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը: Այս մասի...