Մհեր Գրիգորյանը «խորը» գնահատեց հերոսամարտի սցենարի կրկնությունը Արցախի համար
Մեր պետության ու բոլորի համար չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքնիշխանությունն ու անկախությունը. լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այսօր Ապարանում էր՝ մասակցելու Բաշ-Ապարանի հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառումներին։
«Օրվա խորհուրդը մեծ նշանակություն ունի բոլորիս համար, թե՛ անհատապես, թե՛ որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, ունեմ իմ կարծիքը, բայց կարճ արտահայտելը սխալ և անարգանք կլինի»,-ասել է նա։
Հարցին, թե Բաշ Ապարանի հերոսամարտի սցենարն Արցախի Հանրապետության դեպքում հնարավո՞ր է կրկնվի՝ ՀՀ փոխվարչապետը պատասխանեց, որ «հարցը խորն է» և չի ցանկանա այս ձևաչափով քննարկել։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարի փոխարեն՝ դեսպանը. ինչու Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայո...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանք է հրապարակվել Կրեմլի կայքում ուղղված Հայաստանի, Բելառու...
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից. ՌԴ ԱԳՆ
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, այս մասին ճեպազրու...
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին ազատելու համար. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում Արտուշ Գաբրիելյանի գործից
10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքնն...