
Պակիստանն ու Հնդկաստանը կրակել են միմյանց ուղղությամբ. 2 ուժերի հարաբերակցությունը

Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հնդկական Ջամու և Քաշմիր տարածքում վերահսկողության գծում: Այս մասին ասվում է Հնդկաստանի ցամաքային ուժերի հայտարարության մեջ, փոխանցում է ANI գործակալությունը ։
«2025 թվականի մայիսի 2 - ի լույս 3-ի գիշերը Պակիստանի բանակը հրաձգային զենքերից կրակ է բացել վերահսկողության գծի հատվածում», - հայտնել են հնդկական բանակից:
Այնտեղ հստակեցրել են, որ խոսքը Ջամու և Քաշմիր տարածքում գտնվող Կուպվարի, Ուրիի և Ահնուրի շրջանների մասին է։ Ինչպես ավելացրել են հնդկական ցամաքային ուժերը, «հնդկական բանակն արագ է արձագանքել»։
Ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամու և Քաշմիր շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել խաղաղ բնակիչների վրա: Զինյալներն ինքնաձիգներից կրակ են բացել Բայսարանի հովտի արահետով բարձրացող զբոսաշրջիկների ուղղությամբ։ Hindustan Times-ը գրել է, որ հնդկական հետախուզությունը հարձակման մեջ Պակիստանի ներգրավվածության փաստեր է ստացել:
Ապրիլի 30-ին Պակիստանի տեղեկատվության և ռադիոհեռարձակման նախարար Աթաուլլա Տարարը հայտարարել է, որ Հնդկաստանն առաջիկա 24-36 ժամվա ընթացքում ծրագրում է ռազմական հարված հասցնել Իսլամական Հանրապետությանը: Նրա խոսքով՝ Պակիստանի իշխանությունները հավաստի տեղեկություններ ունեն այն մասին, որ Հնդկաստանը, օգտագործելով Փահալգամում տեղի ունեցած միջադեպը որպես կեղծ պատրվակ, մտադիր է ռազմական հարված հասցնել: Տարարն ընդգծել է, որ Պակիստանը վճռական պատասխան կտա ագրեսիայի ցանկացած գործողության:
Ավելի վաղ Պակիստանում հանդես էին եկել Քաշմիրի գրոհը հետաքննելու առաջարկով: