Հնդկաստանի ափերի մոտ նավ է խորտակվել․ նավում վտանգավոր նյութեր են եղել

Լիբերիայի դրոշի ներքո ընթացող MSC ELSA 3 կոնտեյներային նավը խորտակվել է Արաբական ծովում՝ հնդկական Կերալա նահանգի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայությունը։


Ըստ տեղեկությունների՝ նավը խորտակվել է Կոչի նավահանգստից 38 ծովային մղոն հեռավորության վրա այն բանից հետո, երբ ամբարներից մեկն սկսել է արագ լցվել ջրով, ինչը հանգեցրել է նրա կայունության ամբողջական կորստի և շրջվելու։ Նավի վրա եղել է 640 կոնտեյներ, որից 13-ը վտանգավոր նյութեր, իսկ 12-ը՝ կալցիումի կարբիդ պարունակող:


Բացի այդ, նավի վառելիքի բաքերը տեղափոխում էին ավելի քան 84 տոննա դիզել և մոտ 367 տոննա մազութ, ինչը բնապահպանական աղետի լուրջ վտանգ է ներկայացնում։


Հավելենք՝ Հնդկաստանի իշխանությունները չեն բացառում նավթի արտահոսքի հավանականությունը։

Քաղաքականություն