Դա մի քիչ ոչ էլեգանտ է. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անիրատեսական է համարում Վատիկանում ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու ձևաչափը:
«Ուզում եմ ասել, որ մտավոր ունակությունները չծախսեն այնպիսի տարբերակներ մշակելու վրա, որոնք այնքան էլ իրատեսական չեն։ Պատկերացրեք Վատիկանը որպես բանակցությունների անցկացման վայր, դա մի քիչ ոչ էլեգանտ է, եթե ուղղափառ երկրները կաթոլիկ հարթակում հակամարտության նախապատճառներին վերաբերող հարցեր քննարկեն։ Իսկ նախապատճառներից մեկը ռուս ուղղափառ եկեղեցու հեռացումն է»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հարավ-ռուսական պատմական հողերին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովում։
Վատիկանի համար, նրա խոսքով, նույնպես անհարմար կլիներ ընդունել երկու ուղղափառ երկրների (Ռուսաստան և Ուկրաինա) հանդիպումը:
Լավրովը նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլ է լինելու, հուշագրի վրա աշխատում են և առաջընթացի փուլում են: Նա հստակեցրել է, որ բանակցությունների ժամկետները դեռ չեն որոշվել։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցը սկզբունքային նշանակություն կունենա Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ: Բայց Մոսկվան չի հրաժարվում շփումներից։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները. Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյո...
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից...