Այդ հարցը վճռորոշ նշանակություն կունենա. Լավրով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմության հարցը հիմնարար նշանակություն կունենա, երբ գործը հասնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երբ խոսքը վերաբերի ստորագրմանը, լեգիտիմության հարցը վճռորոշ նշանակություն կունենա, քանի որ եթե ստորագրեն նրանք, որոնց լեգիտիմությունը, մեղմ ասած, այլևս որևէ մեկի համար համոզիչ չէ, ապա նրանց փոխարինողները կարող են հետագայում կասկածի տակ դնել ձեռք բերված համաձայնությունը», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը բարձր մակարդակի կոնֆերանսում՝ նվիրված պատմական հարավային ռուսական տարածքներին։
Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ հստակ ուրվագծել է Զելենսկիի և նրա ռեժիմի օրինականության աստիճանի իր գնահատականը»։
«Սակայն նա ընդգծել է, որ մենք այնուամենայնիվ չենք հրաժարվում կապ հաստատել իր և նրա վարչակազմի հետ՝ համաձայնեցնելու կարգավորման սկզբունքները, որոնք հարմար են բոլորին»,- պարզաբանել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները. Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյո...
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից...