Զելենսկին հարմար չէ այդ դերի համնար. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի՝ Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա «վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը»։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ըստ Մուսիխինի, պետք է վստահ լինել, որ ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրում է «մարդ, որը դրա համար ժողովրդից մանդատ ունի», հակառակ դեպքում «խնդիրներ կլինեն»։
«Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ ընտրի իր նոր առաջնորդին... Խորհրդարանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի: Կթողնե՞ն նրան դա անել իր երկրի ներսում, մեծ հարց է», - ՏԱՍՍ-ին ասել է ռուս դիվանագետը:
Մայիսի 19-ին ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ։
Ըստ Axios պորտալի աղբյուրների, Թրամփը խնդրել է իր ռուս գործընկերոջը ներկայացնել պայմաններ, «որին նրանք կարող են համաձայնվել»: The Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունիսի կեսերին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից...
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...