Պեսկովը` Վատիկանում բանակցություններ վարելու լուրերի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վատիկանում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան:
«Ոչ, այս հարցում պայմանավորվածություններ չկան», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նոր տեղեկություններ կան ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հաջորդ բանակցությունների մասին։
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հետաքրքրություն է հայտնել Վատիկանում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում մայիսի 19-ի երեկոյան։
«Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ շատ հետաքրքրված է բանակցությունների հյուրընկալմամբ։ Թող գործընթացը սկսվի՛», – գրել էր Թրամփը։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ հունիսի կեսերին Վատիկանում կարող է կայանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների փուլ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից...
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...