Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու եղանակով. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը:
Նա նշել է, որ ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը:
«Բայց նրանք նաև խոսել են Իրանի հետ հնարավոր գործարքի մասին, որը, նախագահի կարծիքով, ճիշտ ուղղությամբ է ընթանում», - նշել է Լևիտը։
Նա հավելել է. «Եվ ինչպես նախագահն ասաց ինձ, և ինչպես նա ասաց ձեզ բոլորիդ, Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու եղանակով։ Այն կարող է ավարտվել շատ դրական դիվանագիտական որոշմամբ, կամ կարող է հանգեցնել Իրանի համար խիստ բացասական իրավիճակի։ Հենց այդ պատճառով այդ բանակցությունները կկայանան ընթացիկ շաբաթվա վերջին»:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...