Գևորգ Պապոյանն` Աննա Հակոբյանին վիրավորողների մասին
Ես կասեմ, որ հասուն տղամարդիկ, որոնք տարիներ շարունակ հայ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, ես շատ զարմացած եմ, որ իրեն տղամարդ համարող մարդը կարող է վիրավորվել մի իրավիճակից, երբ իրեն պարզապես պատասխանել են իր բառերի կեսի չափով: Այս մասին իր ճեպազրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե իշխանությունը անդադար խոսում է, որ ատելության խոսք չպետք է գեներացվի, բայց մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի վարչապետի տիկինը տարբեր բնորոշումներով խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին:
«Փոխանակ ամաչեն իրենց տղամարդ համարող այդ մարդիկ, երբ կնոջը նստած վիրավորում են իրենց գրառումներով, մի հատ էլ ձեզ մոտ զարմանք է առաջանում: Ձեզ մոտ հինգ, վեց կամ չորս, երեք, երկու տարի առաջ, որ զարմանք առաջանար ու այդ մարդկանց ասեիք, որ չես ամաչու՞մ, քեզ տղամարդ ես համարում, բայց նստած կնոջից բամբասում ես, ու կնոջը վիրավորում ես, երեխաների մորը վիրավում ես՝ այդ հարցը չէր առաջանա»,- եզրափակել է Պապոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից...
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...