Քաղաքականություն

ԵՄ-ն Թուրքիայի մասին զեկույց է հրապարակել

ԵՄ-ն Թուրքիայի մասին զեկույց է հրապարակել
Եվրոպական հանձնաժողովը կանխատեսում է, որ 2025թ. Թուրքիայի տնտեսական աճը կդանդաղի, իսկ գործազրկությունը կաճի։Եվրոպական հանձնաժողովն իր «2025թ. գարնանային տնտեսական կանխատեսում» զեկույցում նվազեցրել է…

Եվրոպական հանձնաժողովը կանխատեսում է, որ 2025թ. Թուրքիայի տնտեսական աճը կդանդաղի, իսկ գործազրկությունը կաճի։


Եվրոպական հանձնաժողովն իր «2025թ. գարնանային տնտեսական կանխատեսում» զեկույցում նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումները: Համաձայն զեկույցի՝ Թուրքիայի տնտեսական աճը 2025-ին կկազմի մոտ 2.8%: Իսկ 2026-ի համար կանխատեսվում է, որ աճը կվերականգնվի՝ հասնելով 3.5%-ի:


Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիայի տնտեսությունը փորձում է կայունություն ձեռք բերել վերջերս իրականացված ֆինանսական և դրամավարկային քաղաքականությունների միջոցով, սակայն ներքին քաղաքական անորոշությունը ճնշում է գործադրում ֆինանսական շուկաների վրա: Նշվում է, որ այս իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա:


Ակնկալվում է, որ տնային տնտեսությունների սպառումը կունենա չափավոր՝ մոտ 3.5% աճ՝ ֆինանսական պայմանների աստիճանական բարելավմանը զուգահեռ: Այնուամենայնիվ, զեկույցում ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքին, որ բարձր իրական տոկոսադրույքները ճնշում են գործադրում մասնավոր հատվածի ներդրումների վրա: Երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքների դանդաղեցումը և պետական ծախսերի սահմանափակումը նշվում են որպես աճը սահմանափակող գործոններ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250