Պուտինի օգնականը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ զրույցից
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների զրույցը բավականին երկար էր՝ տևեց 2 ժամ 5 րոպե: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերն առողջություն մաղթելով։
Նա հավելել է, որ զրույցը եղել է անկեղծ և կառուցողական, և տեղի է ունեցել փոխադարձ հարգանքի ոգով։
«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վիճակը և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Նախագահները քննարկել են գերիների փոխանակման հարցեր, և Կրեմլը հայտնել է, որ քննարկվում են քաղաքացիների փոխանակման ծրագրեր՝ «9-ը՝ 9-ի դիմաց» սկզբունքով։
«Թրամփը Ռուսաստանին համարում է Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերներից մեկը», -ասել է Ուշակովը և հավելել, որ Պուտինը և Թրամփը համաձայնել են շարունակել երկխոսությունը բոլոր հարցերի, դրանց թվում՝ Ուկրաինայի շուրջ։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի Ռուսաստանի նախագահները միմյանց դիմել են Դոնալդ և Վլադիմիր անուններով, և նրանցից ոչ մեկը չի ցանկացել առաջինն անջատել հեռախոսազանգը:
Ուշակովը եզրափակել է. «Ղեկավարները չեն բացառում անձնական հանդիպման անցկացումը, վայրը և ամսաթվերը դեռևս որոշված չեն: Զրույցի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի հասնելու ժամկետների մասին խոսք չի եղել»:
Նրա խոսքով՝ Թրամփը Ռուսաստան կժամանի հակամարտության ավարտից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...