
Ռուսաստանը նավթային լցանավ է կալանել

Ռուսաստանը Բալթիկ ծովում իր տարածքային ջրերում կալանել է Green Admire նավթային լցանավերը, երբ այն դուրս էր գալիս էստոնական Սիլլամյաե նավահանգստից և ընթանում էր նախապես համաձայնեցված երթուղով: Այս մասին հայտնում է Էստոնիայի ԱԳՆ-ն։
Լիբերիայի դրոշով նավարկվող լցանավը պատկանում է հունական Aegean Shipping ընկերությանը։ Մայիսի 17-ին, շաբաթ օրը, ժամը 18:30-ի սահմաններում, նա հեռացել է Սիլլամյաե նավահանգստից: Ըստ Էստոնական ERR լրատվամիջոցի՝ ռուսական իշխանությունները կեսգիշերից հետո կանգնեցրել են լցանավը և շուտով այն շարժվել է դեպի Ռուսաստանին պատկանող Գոգլանդ կղզի, որտեղ այն խարիսխ է գցել: Այն տեղափոխում էր թերթաքարային նավթ, իսկ վերջնական նպատակակետը Ռոտերդամն էր:
Էստոնիայի ԱԳՆ-ն նշել է, որ նավիգացիոն երթուղին ընտրվել է «ծովային անվտանգության նկատառումներից ելնելով» և «ստեղծվել է Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև փոխադարձ համաձայնությամբ»։ Գերատեսչությունում ավելացրել են, որ Էստոնիան կվերահղի երթևեկությունը դեպի Սիլլամյաե նավահանգիստ և այնտեղից այն կշարժվի բացառապես Էստոնիայի տարածքային ջրերով՝ «նման միջադեպերը կանխելու համար»։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ, ինչպես ցույց տվեց այսօրվա միջադեպը, «Ռուսաստանը շարունակում է իրեն անկանխատեսելի պահել»։ Նա ասել է, որ դաշնակիցներին տեղեկացրել է տանկերի կալանավորման մասին։