Անդրեասյանն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ:
Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։
Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ խնդիրների կարգավորման և առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։
Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր հայտարարություն` Macan-ի համերգի կազմակերպիչներից
Մայսի 16-ի համերգի հետ կապված Stagemuse ընկերությունը պարզաբանում է ներկայացրել: «Ձեզ ենք ներկայացնում կազմակերպիչ ընկեր...
Տեղի ունեցած հոսանքազրկումները ԲԷՑ-ի հետ առնչություն չունեն
Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունը Auroranews-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ այսօր ընկերության` Երևանը սպասարկող ենթ...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը,...
Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով
Առաջիկա հանգստյան օրերին՝ մայիսի 17-ին և 18-ին, Երկիրը ծածկվելու է մագնիսական փոթորիկներով։ Ինչպես նշել է բժիշկ-թերապևտ...