Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով
Առաջիկա հանգստյան օրերին՝ մայիսի 17-ին և 18-ին, Երկիրը ծածկվելու է մագնիսական փոթորիկներով։
Ինչպես նշել է բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Լապան, այս էլեկտրամագնիսական տատանումները կարող են ազդել մարդկանց ինքնազգացողության վրա, հատկապես նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններից, գրել է «Գազետա»-ն։
«Մարդիկ, ովքեր հիվանդ են անոթային խնդիրներով, զգում են այս բոլոր ալիքները: Եվ հիմնականում այն, ինչ մարդիկ զգում են, գլխացավն ու թուլությունն է»,- ասել է բժիշկը։
Որոշ հիվանդների մոտ արյան ճնշումը կարող է կտրուկ բարձրանալ մինչև 180, իսկ հետո կտրուկ իջնել մինչև 90, ինչը վկայում է անոթների ծանր սպազմի մասին։ Նա խորհուրդ է տվել հատկապես նման օրերին չշեղվել բժշկի նշանակած թերապիայից և անպայման ամբողջությամբ ընդունել դեղերը։
Մասնագետի խոսքով՝ դեղաչափի նվազեցումը կարող է հանգեցնել վիճակի վատթարացման։ Կարևոր է նաև վերահսկել սննդակարգը: Նման ժամանակահատվածներում ավելի լավ է հրաժարվել ծանր ու սպիտակուցային սննդից՝ հօգուտ թեթև ու առողջ սննդի։
Սա կնվազեցնի իմունային համակարգի և մարսողության ծանրաբեռնվածությունը, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են խոցերից, գրգռված աղիքներից կամ ֆերմենտների անբավարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր հայտարարություն` Macan-ի համերգի կազմակերպիչներից
Մայսի 16-ի համերգի հետ կապված Stagemuse ընկերությունը պարզաբանում է ներկայացրել: «Ձեզ ենք ներկայացնում կազմակերպիչ ընկեր...
Տեղի ունեցած հոսանքազրկումները ԲԷՑ-ի հետ առնչություն չունեն
Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունը Auroranews-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ այսօր ընկերության` Երևանը սպասարկող ենթ...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը,...
Տարադրամի փոխարժեքներն` այսօր
Rate.am-ում մայիսի 17-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.50 դր...