Ժամանակն է ճնշումը մեծացնելու․ ինչ կորոշի Թրամփը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտից կարճ ժամանակ անց, գրում է Reuters-ը։
Զելենսկու խոսքով՝ առաջնորդները քննարկել են անցկացված բանակցությունները։ Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է «ձեռնարկել հնարավորինս արագ քայլեր» իրական խաղաղության համար։
«Մեր դիրքորոշումն այն է, որ եթե ռուսները հրաժարվեն լիակատար և անվերապահ հրադադարից, ապա պետք է լինեն խիստ պատժամիջոցներ։ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի մինչև Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել պատերազմը», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Թրամփի հետ զրույցից հետո հայտարարել է, որ ռուսական կողմը «փաստացի դադարեցրել է բանակցությունները և հրաժարվել է դադարեցնել կրակը»։
«Ժամանակն է ճնշումը մեծացնելու», - հավելել է նա։
Իր հերթին, Քիր Սթարմերը հայտարարել է, որ «ռուսական դիրքորոշումն անընդունելի է, և դա առաջին անգամը չէ»։
Ուկրաինական դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ստամբուլի բանակցությունների ժամանակ Ռուսաստանի կողմից ներկայացված պահանջներն «անիրատեսական» են և գերազանցում են նախկինում քննարկվածը։ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ Ռուսաստանը պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերումը «բոլոր այն շրջաններից, որոնք ավելացրել է իր սահմանադրությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...