Ուկրաինական պատվիրակությունը խոսել է Զելենսկու և Պուտինի հնարավոր հանդիպման մասին
Մենք ակնկալում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար և Ստամբուլում գտնվող պատվիրակության անդամ Սերգեյ Կիսլիցան, հաղորդում է «Ստրանա» հրատարակությունը։
«Մենք չպետք է թուլանանք այս փուլում։ Եվ կան բազմաթիվ հարցեր, որոնք միայն առաջնորդները կարող են լուծել՝ հաշվի առնելով խնդիրների բարդությունը և Ռուսաստանի բնույթը, որտեղ Պուտինը լուծում է գրեթե բոլոր հարցերը։ Մենք ակնկալում ենք, որ հանդիպումը կկայանա որքան հնարավոր է շուտ», - ասել է նա։
Ավելի վաղ պաշտպանության նախարար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ ընթանում են երկու պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներ։
Ռուսաստանի նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան ի գիտություն է ընդունել Կիևի ցանկությունը՝ անցկացնել պետությունների ղեկավարների հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...