Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք, դրան եղել է պատասխան. Հովհաննիսյան
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ երբ իր թիմակից Արսեն Թորոսյանն ասել է՝ քաղաքական վենդետա լինելու է, նկատի է ունեցել, որ մինչև վերջ իրականացնելու են իրենց քաղաքական հանձնառությունները։
«Դրանց արդյունքում, այո, այդ մարդիկ (նկատի ունի ընդդիմադիրներին-հեղ.) քաղաքականապես վերանալու են»,- ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՔՊ-ականը։
Նա ասել է, որ կիսում է իր գործընկերոջ տեսակետը։
Պատասխանելով հարցին՝ իսկ չի՞ կարծում, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ պետք է վենդետա լինի՝ ասել է, որ անիմաստ է համարում մեկնաբանել հարցը. «Հարցադրումը որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա ու, առհասարակ, վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն ու անունները, որ համեմատում եք, ընդհանրապես համեմատելու չեն»։
Ըստ ՔՊ-ականի՝ Արսեն Թորոսյանն իրենց հետ հավասար պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար ու պայքարում է այն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։
«Հետևաբար, խնդրում եմ՝ չխառնեք մարդկանց անուններն ու վարքը։ Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է պատասխան»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը՝ թույլ տալով, որ ջուր հոսի դեպի Պակիստան:Դա տեղի է ունեցել հրադադարի...
Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է. ՌԴ նախագահը մեկնաբանել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է: Այն տևել է 2 ժամ:Վլա...
Հայաստանի տեսլականը հստակ է․ Միրզոյան
Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում․ այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամ...
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...