Պուտինը վախեցավ․ այս պատերազմը պետք է ավարտվի․ Զելենսկի
Պուտինի՝ Թուրքիա գալու դեպքում մենք կունենայինք պատերազմը դադարեցնելու իրական հնարավորություններ։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Տիրանայում եվրոպական քաղաքական հանրության 6-րդ գագաթնաժողովի շրջանակում առաջին լիագումար նստաշրջանում, գրում է RBC-Ukraine-ն։
«Այս պատերազմը, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, պետք է հնարավորինս շուտ ավարտվի, Ուկրաինային խաղաղություն է պետք։ Եթե Պուտինը չվախենար այս շաբաթ Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը։ Ես պատրաստ էի Պուտինի հետ անմիջական հանդիպման Ստամբուլում կամ Անկարայում, և ոչ միայն հանդիպման, այլ բոլոր կարևոր հարցերը լուծելու համար։ Բայց նա ոչնչի չհամաձայնվեց։ Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը շատ ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել Ստամբուլ», - ասել է Զելենսկին։
Հավելենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ստամբուլյան բանակցություններն ավարտվել են։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...