Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվեցին․ Պակիստանի ԱԳՆ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը: Այս մասին հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 14-ին երկու երկրների ռազմական գործողությունների հրամանատարների հեռախոսազրույցի ժամանակ: Նմանատիպ ևս մեկ խոսակցություն էր եղել, կողմերի համաձայնությամբ հրադադարի ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 18-ը»,- ասել է Պակիստանի ԱԳՆ նախարարը։
Հիշեցնենք՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները սրվել էին ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիր Հնդկաստանի միութենական տարածքում «Լաշկար-է-Թայբա» խմբավորման զինյալների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 25 Հնդկաստանի քաղաքացի և մեկ նեպալցի։ Նյու Դելին պնդում էր, որ հարձակմանը ներգրավված է եղել Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։ Auroranews-ի հետ զրույցում բողոքի...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...