Բանակցություններից հետո Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը հայտարարություն է տարածել
Ուկրաինան Միացյալ Նահանգներին է ուղարկել Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, որը վերջին երեք տարվա ընթացքում առաջինն էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բանակցությունները վարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ավարտվել են Մոսկվայի ժամանակով ժամը 15:20-ին՝ տևելով մոտ երկու ժամ։
«Ուկրաինական կողմն արդեն տեղեկացրել է իր ամերիկացի գործընկերներին արդյունքների մասին», - ընդգծել է Տիխին։
Բանակցությունների ավարտից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկզբունքային համաձայնության են եկել բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։ Ստամբուլում բանակցություններին պատվիրակությունը գլխավորող Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հրաժարվել է մեկնաբանել երկխոսության հետագա քայլերը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...