Աշխարհը լրջագույն սպառնալիքի առաջ է կանգնած. Ռուբիոն նախազգուշացրել է
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ Իրանի միջուկային ծրագիրը մտնում է վճռորոշ փուլ, և աշխարհը կանգնած է լրջագույն սպառնալիքի առաջ։
«Իրանն, ըստ էության, արդեն շեմային միջուկային պետություն է դարձել»,- ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ եթե Իրանը որոշի գնալ այդ ճանապարհով, ապա կկարողանա շատ արագ հարստացնել ուրանը մինչև 90% և վերածել այն զենքի։
«Ահա թե ինչի առաջ ենք մենք կանգնած հիմա։ Դա է այս իրավիճակի հրատապությունն ու վտանգը»,- ընդգծել է Ռուբիոն։
Իրանի հարցում Ռուբիոն հույս է հայտնել, որ երկրի ղեկավարությունը կընտրի խաղաղության ուղին:
«Ի վերջո, որոշումը Իրանի գերագույն առաջնորդի ձեռքում է։ Հուսով եմ՝ նա կընտրի խաղաղության ու բարեկեցության ուղին»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...