ԱՄՆ-ում պառակտում է մտցվել. սև ցուցակում մի քանի ընկերություններ կհայտնվեն
ԱՄՆ վարչակազմի ներսում լուրջ տարաձայնություններ են առաջացել չիպեր արտադրող չինական մի շարք ընկերությունների արտահանման սև ցուցակում ընդգրկելու առնչությամբ։ Տարաձայնությունների մասին հայտնել է Financial Times (FT) պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Սպիտակ տունը ծրագրում է սև ցուցակում ընդգրկել չինական ընկերությունները, սակայն պաշտոնյաներից ոմանք ցանկանում են հետաձգել այդ քայլը՝ Չինաստանի հետ երկարաժամկետ առևտրային համաձայնագրի հասնելու ջանքերին չվնասելու համար։ ԱՄՆ Առևտրի նախարարությունը կազմել է չինական ընկերությունների ցանկ, ներառյալ՝ չիպեր արտադրող ChangXin Memory Technologies-ը (CXMT), որոնք պետք է ընդգրկվեն «սուբյեկտների ցանկում», FT-ին հայտնել են հարցին ծանոթ հինգ փորձագետներ։ Նշված ընկերությունների թվում են Չինաստանի՝ չիպերի արտադրող առաջատար Semiconductor Manufacturing International Corporation (SMIC) դուստր ձեռնարկությունները և հիշողության կրիչների խոշորագույն արտադրող Yangtze Memory Technologies-ը։
Թրամփի վարչակազմի պաշտոնյաներից ոմանք պնդում են, որ կարևորագույն չինական խմբերի վրա արտահանման վերահսկողություն սահմանելը կարող է վտանգել երկկողմ բանակցությունները, ասված է զեկույցում։ Չիպեր արտադրողների արտահանման սև ցուցակում ավելացումը Միացյալ Նահանգների վերջին փորձն է՝ դժվարացնելու Չինաստանի համար «առաջադեմ ամերիկյան չիպեր և չիպերի արտադրության տեխնոլոգիաներ ձեռք բերելը», որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, նշում է պարբերականը։
Հավելենք` Շվեյցարիայում մայիսի 10-11-ն անցկացվեցին չին-ամերիկյան առևտրատնտեսական բանակցություններ։ Արդյունքում, Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության եկան ապրիլի սկզբին սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը մայիսի 14-ից կրճատել և հասցնել մինչև 10%-ի։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...