1.5 մլրդ աշխատավարձ են ստացել, ի՞նչ օգտակար բան են արել․ Թունյան
Քաղաքական վենդետա ասելով` մեր գործընկերը նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացումը, որոնց արդյուքնում այդ մարդիկ Հայաստանի քաղաքական կյանքից վերանալու են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ են Արսեն Թորոսյանի կարծիքը, որ քաղաքական վենդետա պետք է իրականացվի և արդյոք քաղաքական վենդետա պետք է իրականացվի Թորոսյանի նկատմամբ ևս:
«Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատո՞մ եք Արսեն Թորոսյանի ասածի հետ: Ձեզ համար դա նո՞ւյնն էր, էս ի՞նչ եք ասում: Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք ԱԺ-ում, Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայհոյանքից հետո եկել եք այստեղ, փորձում եք դրանից հետո մեկնաբանությունները բերե՞լ առաջին պլան: Սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Լևոն Քոչարյանը և դրան եղել է պատասխան»,- ասել է Հովհաննիսյանը։
Ճեպազրույցին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա ևս անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին։
«Շատ ավելի կարևոր է, թե ինչով է զբաղված մեր ընդդիմությունը: Մեր ընդդիմությունը զբաղված է այս տիպի իրավիճակներ գեներացնելով: Այդ իրավիճակը սկսեց նրանից, երբ գլխավոր դատախազը թվեր հնչեցրեց, որոնք դուր չեկան ընդդիմությանը: Ես ուրիշ թիվ եմ ուզում հնչեցնել, մեր ընդդիմության պատգամավորները բոլորը միասին 4 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 1.5 մլրդ դրամ աշխատավարձ: Ձեզ որպես լրագրողներ, օրինակ հետաքրքիր չէ՞ հարկատուները մեր ընդդիմությանը ինչի՞ համար են վճարել այդքան գումար: Ի՞նչ օգտակար բաներ են արել»,- հավելել է նա:
Հարցին՝ ձեր աշխատավարձերը հիմնավորվա՞ծ են, ասացին, այո, մերը հիմնավորված են, Թունյանը պատասխանեց. «Այո: Ես օրինակ, օրվա ընթացքում մի քանի քաղաքացիների, շաբաթվա ընթացքում մի քանի ոլորտի ընկերությունների հարցերով զբաղվում եմ, կարող է լավ կամ վատ, բայց աշխատում եմ: Բայց ընդդիմությունը որևէ առաջարկ տեսե՞լ եք անի, բացի մի քանի պոպուլիստական առաջարկությունները, որոնք հնչում են, որոնց իրականացումն անհնար է, չնայած՝ մեծ ցանկություն կա»:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...