Ռուսաստանը ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել․ Ռյուտե
Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանը ներկայացված է ցածր մակարդակի պատվիրակությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ռուսաստանը ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել», – հայտարարեց նա։
Հիշեցնենք՝ Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով արդեն ղեկավարել է ռուս բանակցողների խումբը Ստամբուլում 2022 թվականի գարնանը։ Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ուկրաինական պատվիրակության կազմում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...